3262 դիտում
23:17 03-04-2018
Մեկնարկել է Արցախի խորհրդարանի նախագահի աշխատանքային այցը Ֆրանսիա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 3-ից Դրոմի նահանգում մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիա: Պատվիրակության կազմում են խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը և Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:
Բուրգ լե Վալանսի քաղաքապետարանում Արցախի պատվիրակությանն ընդունել է քաղաքապետ Մարլեն Մուրյեն։ Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև առկա համագործակցությունը շարունակական է և Բուրգ լե Վալանսը հումանիտար ոլորտում փոխգործակցության հաջողված օրինակներից է։
Մարլեն Մուրյեն կարևորել է անմիջական շփումները և ընդգծել, որ անցյալ տարվանից նրանք փորձում են համագործակցությունն ամրապնդել կոնկրետ ծրագրերով, մասնավորապես, Արցախում և մասնավորապես Շուշի քաղաքում արտադրված ապրանքների տոնավաճառ են կազմակերպել Բուրգ լե Վալանսում։
Այնուհետև պատվիրակության անդամները Վալանսի քաղաքապետարանում հանդիպել են քաղաքապետ Նիկոլա Դարագոնի հետ: Ֆրանսիացի քաղաքապետը ողջունել է Արցախի խորհրդարանի նախագահին և պատրաստակամություն հայտնել զարգացնելու քույր քաղաքների ձևաչափով համագործակցությունը՝ հաշվի առնելով դրանում կրթական և մշակութային փոխգործակցության գերակայությունը։
Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Արցախում բարձր են գնահատում ֆրանսիական քաղաքների հետ բարեկամական կապերը և այդ հարաբերությունները արհեստականորեն քաղաքականացնելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Նրա խոսքով Արցախի հանրային և տեղական ինքնակառավարման մարմինները կարիք ունեն կատարելագործելու իրենց աշխատանքների կազմակերպումը և այս համատեքստում զարգացած ժողովրդավարական երկրների ու քաղաքների հետ փորձի փոխանակման հնարավորություններ են փնտրում։
Հանդիպումներին ներկա էին Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոսի տեղակալ Գայանե Մանուկյանը, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Օրվա երկրորդ կեսին նախատեսվում է համագործակցության նոր համաձայնագրի ստորագրման արարողություն Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժ և Արցախի Մարտունի քաղաքների միջև։
Հիշեցնենք, որ Արցախի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում բարեկամական հարաբերություններ են հաստատվել Վալանս և Ստեփանակերտ (2015թ. մայիսի 17), Բուրգ լե Վալանս և Շուշի քաղաքների (2014թ. հոկտեմբերի 5) միջև:
[b]
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1015 դիտում
22:05 20-11-2024
Մեկնարկել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աշխատանքային այցը Ֆրանսիա
721 դիտում
17:15 08-07-2023
Մեկնարկել է ՀՀ ԱԺ բարեկամական խմբի այցը Ֆրանսիա
Այս բաժնից
961 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
949 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
877 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր