131253 դիտում
23:20 03-04-2018
Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Toyota-ն բախվել է շինության պատին. կա 1 զոհ, 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Toyota մակնիշի 70 GR 022 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի «Բեկոն» գործարանի հարևանությամբ գտնվող գազալցակայանի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և առաջ ընթանալով՝ մասամբ հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 2 հոգու՝ այդ պահին նշված վայրով անցնող Բյուրեղավանի բնակիչ Արեն Գյուլումյանը իր ավտոմեքենայով տեղափոխել է Աբովյանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապայհ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև Բյուրեղավանի շտապօգնության հերթապահ խումբը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ևս 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետի տեղակալ Հրաչ Ղազարյանի, Կոտայքի քննչական բաժնի պետ Արմեն Խաչատրյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]***
04։04.2018
10։00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Երևան քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Զորիկ Խարազյանն է, հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ՝ 49-ամյա Վազգեն Դաբաղյանը, 48-ամյա Գարիկ Հովհաննիսյանը, 41-ամյա Բաբկեն Վարդանյանը և 48-ամյա Կոնստանտին Հովհաննիսյանը։
Պարզվել է նաև, որ ավտոմեքենան պատկանում է վիրավորներից Գ. Հովհաննիսյանին, ով եղել է վարորդը: Նա քննիչի որոշմամբ ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։
ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Կարապետյանի որոշմամբ Գ. Հովհաննիսյանը որպես կասկածյալ ձերբակալվել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն էլ նրա կնոջ եղբայրն էր։[/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+