211652_close_icon
views-count4289 դիտում article-date 08:46 05-04-2018

Համայնքապետերի դեմ «սանձազերծած պայքարի» շրջանակում չարաշահումներ են բացահայտվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկին և ներկա համայնքապետերի դեմ «սանձազերծված պայքարի» շրջանակներում իրավապահները լուրջ չարաշահումներ են բացահայտել Վայոց ձորի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը նշել է. «Վերմաշեն համայնքի նախկին ղեկավարի մասին է խոսքը, գնումների գործընթացի հետ է կապված: Ուսումնասիրության արդյունքում այնտեղ տեսել են ինչ-որ խնդիր: Ցանկանում եմ ասել, որ մարզպետարանը իրավասություն չունի ստուգումներ կատարել: Այսինքն` գնումները ներկայացնում են մարզպետարան, մարզպետարանը դա օրենքով սահմանված կարգով կայքերում տեղադրում է, և այդ գնման արդյունքում, թե ինչ կարգի հարաբերություններ են մտնում, դա հետո ենք տեսնում, որ այդտեղ որոշակի խնդիրներ են առաջանում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր