8452 դիտում
09:56 05-04-2018
Ճամբարակում բացվեց «Ֆիդայիներ» ռազմահայրենասիրական կազմակերպության առաջին շտաբը. մեծ թվով ճամբարակցիներ ընդգրկվեցին կազմակերպության շարքերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 4-ին, «Ֆիդայիներ» ռազմահայրենասիրական կազմակերպության անդամներ՝ նախագահ Սեյրան Չիլինգարյանի գլխավորությամբ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում բացեցին կազամակերպության առաջին տարածքային շտաբը:
Բացումից անմիջապես հետո ներկաները նախ մեկ որպե լռությամբ հարգեցին բոլոր ժամանակներում գոյապահպանության համար նահատակվածների հիշատակը:
Նախկինում կատարված աշխատանքների համար մեծ թվով ազատամարտիկներ պարգևատրվեցին «Ֆիդայիներ» հայապահպանության մեդալով: Ավելի քան 100 ճամբարակցի էլ համալրեցին կազմակերպության շարքերը:
Հանդիպմանը ներկա էին կազմակերպության Դիլիջանի և Սևանի կառույցի ղեկավարները, ինչպես նաև ՀՀ «Բոդիբիլդինգի» ֆեդերացիայի նախագահ Գևորգ Հակոբյանը:
Հանդիպման ընթացքում խոսվեց հետագա անելիքների մասին, որին ճամբարակցիները խոստացան, որ ակտիվ մասնակցություն կունենան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
Նմանատիպ նյութեր
10038 դիտում
15:23 05-03-2015
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակին 10 հազար պատանիներ երդվեցին և ընդգրկվեցին ԵԿՄ-ի շարքերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1327 դիտում
17:59 26-04-2021
Անրին և Շիրերը առաջինն ընդգրկվեցին ԱՊԼ-ի Փառքի սրահում