66976 դիտում
10:20 05-04-2018
Ողբերգական դեպք Երևանում. 9 ամսական երեխայի դին տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 4-ին, Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09։40-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկացրել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 13 բժիշկների խումբը Թավրիզյան փողոցի տներից մեկից «տրախտիաստմա» ախտորոշմամբ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել երեխայի։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի և քննչական բաժնի ավագ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 9 ամսական Արևիկ Մ.-ն է։
Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 08։30-ի սահմաններում նրա մայրն ու մորաքույրը փորձել են փոխել երեխայի տրախտիասմիկ խցանված խողովակը, սակայն նրանց չի հաջողվել նորը տեղադրել, ինչի հետևանքով երեխայի մոտ առաջացել է շնչառական, ապա նաև սրտի կանգ։
Փաստի առթիվ ավագ քննիչ Հովհանիսյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
41848 դիտում
10:25 07-06-2024
Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 ամսական երեխայի մարմին