211652_close_icon
views-count68542 դիտում article-date 15:15 29-04-2019

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. մայրը փրկել է օրորոցում այրվող 6 ամսական տղայի կյանքը. երեխան տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոտքերի մասում ստացած այրվածքներով «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 ամսական երեխա։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխային հիվանդանոց է տեղափոխել մայրը՝ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան տանը օրորոցում է եղել, երբ մայրը նկատել է, որ օրորոցը վառվում է և ճիշտ կողնորոշվելով՝ կարողացել է մարել կրակը և չսպասելով շտապօգնության ժամանմանը՝ տղային տեղափոխել է հիվանդանոց։ Այս պահին դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարները և ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո։ *** 15։20 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ երեխան, ով «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել «ստորին վերջույթների այրվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է Երևան քաղաքի Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն։ [color=#EF2929]Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պ. Կ-ին պատկանող թիվ 3 տան 1-ին հարկի (երկհարկանի) ննջասենյակում մասամբ այրվել են փայտե օրօրոց, ներքնակ, ծածկոց, վերմակ և հատակի լինոլեում (մոտ 1 ք.մ) ինչից Ա.Հ-ն (ծնվ. 2018թ.) ստացել է այրվածքներ. մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով տեղափոխվել է «Արաբկիր» ԲՀ, այնուհետև՝ «ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները Ա.Հ-ի առողջական վիճակը գնահատել են ծանր: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչ Հասմիկ Ղուշչյանը դեպքի վայրում գտնվող տան բնակչուհի Մ. Կ-ին (ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն, իսկ ժ.15:04-ին անհրաժեշտությունից ելնելով մեկնել են «ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ որտեղ թիվ 3-րդ տան քաղաքացիներին (մայրը 3 երեխաներով) ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր