3715 դիտում
12:18 05-04-2018
Հայաստանում առաջին արևային կուտակիչ կայանը նախատեսվում է կառուցել 2019-ի վերջին Դդմաշենում
Արևային կայաններով էլեկտրաէներգիայի արտադրման ծավալների մեծացմանը զուգահեռ Հայաստանում մտածում են կուտակիչ կայաններ հիմնելու ուղղությամբ: «[url=https://armenpress.am/arm/news/928774.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը նշեց, որ ցանկություն ունեն մինչև 2019-ի ավարտը Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում կառուցել առաջին պիլոտային կուտակիչ կայանը 14 Մվտ/ժ հզորությամբ:
«Կուտակիչ կայաններն անհրաժեշտ են ոչ միայն վերականգնվող, այլ նաև մեր բազային հզորությունների համար: Մենք նպատակ ունենք մեր բազային հզորությունները առավելագույնս արդյունավետ օգտագործելու, ինչի համար ժամանակ առ ժամանակ մեզ պետք են կուտակային հզորություններ գիշերվա մինիմալ սպառման կամ պիկի ժամանակ»,-ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով` ներկայում քննարկվում է կուտակիչ կայանների բնույթի վերաբերյալ երկու մոտեցում: «Առաջինը` կուտակիչ կայան, որը կսպասարկի ամբողջ համակարգը և համակարգի օպերատորը կիրականացնի դրա շահագործումը: Կամ միգուցե հետագայում քննարկվի ամեն արևային կայանին կից որոշակի կուտակային հզորության պահանջը: Այս առումով հստակ մոտեցում որևէ երկրում դեռևս չկա»,-ասաց պաշտոնյան: Նա նշեց, որ քննարկվում է նաև հիդրոակումուլիացիոն կայանների հնարավորությունը` հաշվի առնելով Հայաստանի հիդրոէներգետիկ ռեսուրսը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/928774.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
9932 դիտում
15:30 06-05-2020
Դդմաշենում գրանցվել է կորոնավիրուսի բռնկման նոր օջախ. մարզում 149 դեպքից 39-ը Դդմաշենում է
1990 դիտում
19:34 13-02-2014
Չերնոբիլի գոտում նախատեսվում է կառուցել արևային էլեկտրոկայան
Այս բաժնից
1018 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր