211652_close_icon
views-count6471 դիտում article-date 20:06 05-04-2018

Վեոլիա Ջուրը աշխատում է. Ժայռաբեկորը «պատռել» էր ջրագիծը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Անընդմեջ տեղացող ձյուն-անձրեւի պատճառով օրերս մի հսկայական ժայռաբեկոր սարից պոկվել ու գլորվել էր ուղիղ ջրահավաքներից (կապտաժներից) ժայռերով անցնող 530 մմ տրամագծով Ագարակ-Օձուն մայր ջրատարի վրա` շարքից հանելով խողովակաշարի 7 մետրանոց մի հատված: Մինչդեռ այդ ջրագիծը սպասարկում էր Թումանյան քաղաքի, Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասերի բնակչությանն ու Հագվի գյուղի կեսին, ինչպես նաեւ Օձուն ու Այգեհատ գյուղերինը՝ ամբողջությամբ: Վթարի հետևանքով դժվար կացության մեջ էին հայտնվել անջուր մնացած վերոհիշյալ համայքների բաժանորդները, սակայն Վեոլիա ջրի «Արևմուտք» տարածաշրջանային տնօրինության «Ալավերդի» տեղամասի մասնագետների ջանքերով խնդրին, չնայած բարդ տեղանքին, օպերատիվ լուծում գտնվեց: Մայրուղային խողովակաշարի վթարված հատվածը փոխարինվեց 7 մետր երկարությամբ պողպատե նոր խողովակով և ժամեր անց սպառողների ջրամատակարարումը վերականգնվեց: [b]Վեոլիա ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր