211652_close_icon
views-count4994 դիտում article-date 15:03 29-01-2018

«Վեոլիա Ջուր»-ն աշխատում է. Ջրագիծը Երեւանի Քուչակի փողոցում կառուցվեց ճիշտ ժամանակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այն, որ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Քուչակի փողոցի ջրագիծը (Շահումյանի 16 փողոցից մինչև Տիչինայի փողոց հատված) փոխելու անհրաժեշտություն կար, Վեոլիա Ջրի «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության «Շահումյան» տեղամասի համար նորություն չէր: Սակայն դրա ողջ կարեւորությունն ու հրատապությունը ակնհայտ դարձավ միայն հողային աշխատանքներն իրականացնելիս: Կենարար հեղուկի կորուստն ամենուր էր, ջուրն արտահոսում էր ինչպես փողոցում միաժամանակ գործող ու իրենց դարն ապրած 2 մետաղական խողովակաշարերի հանգույցներից, այնպես էլ բաժանորդների սեփական ջրագծերի միացումներից։ Մի խոսքով, միջամտությունը ճիշտ ժամանակին էր: Ընկերության կապալառուի՝ «Շինմաստեր» ՍՊԸ-ի կողմից կարճ ժամանակամիջոցում փողոցում փորվեց խրամուղի, որի մեջ զոդելուց հետո տեղադրվեց 196մ երկարությամբ 110 միլիմետրանոց նոր պոլիէթիլենային ջրագիծ: Դրա շնորհիվ հնարավոր դարձավ շահագործումից հանել գործող 470 մետր ընդհանուր երկարությամբ վթարված մետաղական խողովակաշարը: Միաժամանակ փոխվեցին բոլոր անհատական տնատիրությունների մուտքագծերը և փողոց տեղափոխվեցին բաժանորդների թվով 42 ջրաչափական հանգույցները, իսկ շահագործումից հանված դիտահորերն էլ լցվեցին բնահողով ու փակվեցին։ Այնուհետեւ ջրագծի միացման կետում կառուցվեց նոր դիտահոր, տեղադրվեց ժամանակակից փական՝ դրանով իսկ ավելի կառավարելի դարձնելով ջրամատակարարումը, ինչպես նաև հնարավորություն ընձեռելով Քուչակի փողոցում վթարներ վերացնելիս իրականացնել տեղային ջրանջատում: Դե իսկ աշխատանքների ավարտին նոր խողովակաշարի հետագիծը նորից ու խնամքով ասֆալտապատվեց, տարածքն էլ բարեկարգվեց ու ազատվեց շինարարական աղբից: Ասվածին մնում է ավելացնել, որ արդյունքում տնտեսվեց նաեւ վայրկյանում 6-7 լիտր ջրաքանակ, որը, ինչ խոսք, իր դրական ազդեցությունն ունեցավ տարածքի ջրամատակարարման վրա։ [b]Վեոլիա ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր