211652_close_icon
views-count9812 դիտում article-date 09:57 06-04-2018

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին փոսեր են. վարչապետն այդտեղով չի՞ անցնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դիլիջանից դեպի Վանաձոր տանող միջպետական ճանապարհը թռչնի բարձրությունից դիտելու դեպքում կարելի է մտածել, թե սա հանրահայտ «տետրիս» խաղի արտատպումն է՝ քառակուսի, ուղղանկյունաձև սև կետերն այդ մասին են խոսում։ Սակայն, երբ դուք ոչ թե վերևում եք, այլ այդ ճանապարհով գնում եք Տավուշի մարզից Լոռի, ապա մեքենան ստիպված եք լինելու վարել մեկ կենտրոնով, մեկ ձախ կողմով, մեկ՝ լրիվ ճանապարհից դուրս գալով։ Իհարկե, ճանապարհին ՃՈ աշխատակիցների առկայության դեպքում գուցե նրանք դա խախտում համարեն, գուցե՝ ոչ: Բայց այդտեղով դժվար թե ոստիկան անցնի, համենայն դեպս, նման ճանապարհով երթևեկելը թե վտանգավոր է, թե՝ մեքենայի համար խնդիրներ ստեղծող։ Ու թեև փոսերը տեղ–տեղ արված են ճանապարհը սպասարկող ու վերանորոգող ընկերության աշխատակիցների կողմից, սակայն դրանք ո՛չ լցնող կա, ո՛չ էլ՝ առավելևս ասֆալտապատող։ Նման ճանապարհները անտերության են մատնված։ Դե, գյուղամիջյան ճանապարհ է։ Հավանաբար վարչապետ Կարեն Կարապետյանն այս ճանապարհով չի անցնում։ Թե չէ կհիշեք՝ ինչպես նախորդ տարի նրա՝ Տավուշի մարզ այցելության ժամանակ գիշերով Հաղարծինի ճանապարհի փոսերն էին ավազով լցնում, որպեսզի հաջորդ օրը վարչապետը հարթ ճանապարհով երթևեկեր»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր