211652_close_icon
views-count5035 դիտում article-date 17:38 06-04-2018

Երեկվա օրն իսկապես պատմական էր, զգացողություններն ու տպավորությունները՝ անմեկնելի. Միքայել Մինասյան

[b]Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանն իր [url=https://www.facebook.com/mikayel.minasyan.9?hc_ref=ARR5wGTA9SsAAzxQ4HB_SK593_mpIqCt3PZh_S8QfLba4WFYsRIZwqCdltvK07kOtxA]ֆեյսբուքյան էջում[/url] գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.[/b] Երեկվա օրն իսկապես պատմական էր, զգացողություններն ու տպավորությունները՝ անմեկնելի: Մինչդեռ օրերն ու իրադարձությունները մոռացվելու հատկություն ունեն, մի օր չենք լինի և մենք՝ մեզ հետ տանելով մեր հիշողությունները, բայց Գրիգոր Նարեկացու՝ Վատիկանի այգիներում տեղադրված արձանը հավերժ կմնա սերունդներին: Նարեկացու բրոնզաձույլ արձանը Հայաստանի մի մասնիկն է Սուրբ Աթոռում: Արձանի վրա պատկերված է աստվածային գիրքը՝ «Նարեկը»: Արձանի դիմացի մասում հրեշտակն ու նռնենին է, ետնամասում կտուցով խաղաղություն բերող աղավնին` Նարեկացու աղավնին: Հեղինակը՝ Դավիթ Երևանցին, ցանկացել է, որ Նարեկացու արձանը կամուրջ դառնա երկնքի ու երկրի միջև և փայլուն կերպով իրականացրել է գաղափարը: Արձանը բացելն ու այն աշխարհին ներկայացնելն ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր: Ես անկեղծորեն հավատում եմ, որ Նարեկացու արձանը կդառնա աշխարհի բոլոր քրիստոնյաների սիրելի հուշակոթողը: Ի սրտե շնորհակալ եմ բոլորին, ովքեր ֆիզիկապես ու հոգեպես մեր կողքին էին այս պատմական իրողության կայացման ընթացքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր