211652_close_icon
views-count52167 դիտում article-date 15:35 07-04-2018

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 26-ամյա տղան իր գտած իրի պայթյունի հետևանքով բազմաթիվ վնասվածքներով, այդ թվում՝ «մատների տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ, տեղափոխվել է հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին հայտնել են, որ «ձախ ձեռքի 1-ին, 2-րդ և 3-րդ մատների տրավմատիկ ամպուտացիա՝ նախադաստակի ոսկրերի վնասումով, դեմքի, կրծքավանդակի և որովայնի առաջնային պատերի բազմաթիվ մակերեսային վնասվածքներ» ախտորոշմամբ Այգեհովիտ գյուղից իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Այգեհովիտ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Հայկ Սիմոնյանն է, ով 1 օր առաջ իրենց տան այգում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, վարելու պահին ինչ-որ իր է գտել, իսկ ապրիլի 6-ին, ժամը 14։00-ի սահմաններում տանը փորձել է քանդել այն, որի ժամանակ էլ տեղի է ունեցել պայթյուն։ Փաստի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Նմանատիպ նյութեր