211652_close_icon
views-count6674 դիտում article-date 19:52 07-04-2018

Զլաթան Իբրահիմովիչ. ՖԻՖԱ-ն ինձ չի կարող կանգնեցնել. իմ ցանկությունը բավարար է

«Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը մեկնաբանել է այն տեղեկությունը, որը ՖԻՖԱ-ն կարող է նրան արգելել մասնակցել 2018թ. աշխարհի առաջնությանը, քանի որ շվեդը բուքմեյքերական ընկերությունում փայաբաժին ունի: «Այժմ ես պարզապես ցանկանում եմ ֆուտբոլ խաղալ: Կշարունակել խաղալ, իսկ հետո կտեսնենք, կկարողանա՞մ հանդես գալ աշխարհի առաջնությունում: ՖԻՖԱ-ն չի կարող կանգնեցնել: Եթե ես ցանկանամ, ապա ես կլինեմ այնտեղ: Նույնը վերաբերում է նաև Շվեդիայի հավաքականին. եթե ցանկանում, ապա կլինեմ թիմում: Դա իմ գործն է, այլ ոչ թե՝ ՖԻՖԱ-ի», ասել է Իբրահիմովիչը:

Նմանատիպ նյութեր