Կանադայում ավտովթարի հետևանքով հոկեյի պատանեկան թիմի 15 անդամ է զոհվել. կա 14 վիրավոր
Կանադայում հոկեյի Humboldt Broncos պատանեկան թիմի ավտոբուսը բախվել է կցասայլով բեռնատարին: Վթարի հետևանքով 14 մարդ է զոհվել, մեկ տասնյակից ավելի վիրավորներ կան:
Պատանի հոկեյիստները մեկնում էին խաղի: Վթարը տեղի է ունեցել Կանադայի արևմուտքում՝ Սասկաչևանում:
Աղբյուրի տվյալներով՝ տրասպորտային միջոցում 29 մարդ է եղել։ Եվս 14-ը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել։ 3 վիրավորի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
[img]http://st0.shamshyan.com/editor/0950038001523169509929060.jpg[/img]