Կանադայում ավտովթարի հետևանքով 14 հոկեիստ է զոհվել
Կանադայում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 14 հոկեիստ է զոհվել: Հաղորդում է BBC-ն: Ավտոբուսը, որով հոկեիստները ուղևորվում էին հերթական խաղին, Տիսդեյլ քաղաքում բախվել է բեռնատարին:
Ավտոբուսում գտնվել է 28 ուղևոր, որոնցից 14-ը մահացել են, մնացած ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կանադայի վարչապետը ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին:«Ես չեմ կարող հասկանալ, թե հիմա ինչ են զգում ծնողները, և իմ սիրտը բոլոր տուժածների հետ է»,- գրել է նա «Թվիթեր»-ում:
Կանադայի հոկեյի ֆեդերացիան ևս ցավակցական ուղերձ է հղել դեպքի առնչությամբ: