Թուրքիայում շրջվել է ավտոբուսը. տուժել է 20 ուղևորը, զոհվել է 1 մարդ
Թուրքիայում՝ Աֆյոն-Կարահիսար և Անթալիա քաղաքները կապող մայրուղում շրջվել է ավտոբուս: 20 ուղևոր՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են տեղի հիվանդանոց, մեկ մարդ զոհվել է
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության ներայացուցիչներն ու փրկարար ծառայության մասնագետները: Ճանապարհի մի մասն այժմ փակ է՝ շրջված ավտոբուսի պատճառով:
Նախնական տեղեկություններով, վթարը տեղի է ունեցել վարորդի մեղքով, որը կորցրել է ավտոբուսի կառավարումը: