Վրացական «Լամբերի» մանկական անսամբլը տեղափոխող ավտոբուսը շրջվել է Թուրքիայում. զոհեր չկան
Թուրքիայում Գիրեսուն քաղաքի մոտ շրջվել է վրացական «Լամբերի» մանկական պարային անսամբլը տեղափոխող ավտոբուսը, հայտնում է [url=http://tass.ru/proisshestviya/4417312]tass[/url]-ը՝ մանրամասնելով, որ զոհեր չկան:
Ավտոբուսում գտնվող ծնողներից մեկը պատմել է, որ երեխաները ստացել են մարմնական վնասվածքներ ու հոսպիտալացվել:
«Գրեթե բոլորը տուժել են, բայց, որքանով ինձ է հայտնի, ոչ ոք կյանքին սպառնացող վնասվածք չի ստացել»,- ասել է ծնողը:
Հայտնի է, որ Ուռեկիից դուրս եկած ավտոբուսում դեռատի պարողներից զատ եղել են պարուսույցներն ու ծնողները: