211652_close_icon
views-count3477 դիտում article-date 12:37 09-04-2018

Վլադիմիր Հակոբյանն ազատվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին ստորագրել է հրամանագիր Վլադիմիր Հակոբյանին Հայաստանի Հանրա­պե­տության Նախա­գահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է. « Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հա­յաuտանի Հան­րա­պետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ են­թա­կետը՝ ո ր ո շ ու մ ե մ. Վլադիմիր ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրա­պե­տության Նախա­գահի մամուլի քարտուղարի պաշտոնից»:

Նմանատիպ նյութեր