211652_close_icon
views-count6043 դիտում article-date 15:04 09-04-2018

Հարի Քեյն. Հավատում եմ, որ կշրջանցեմ Սալահին

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը հայտնել է, որ ցանկանում է Անգլիայի առաջնության ռմբարկուների մրցավազքում շրջանցել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին: «Ես առայժմ հավատում եմ, որ կարող եմ դա անել: Մրցաշրջանում դեռ մի քանի խաղ կա: Ես պետք է կենտրոնանամ իմ խաղի վրա: Ես չեմ կարող վերահսկել Սալահի խաղը: Ակնհայտ է, որ հարձակվողի համար կարևոր է նվաճել լավագույն ռմբարկուի կոչումը: Ես ամեն ինչ կանեմ դրա համար», ասել է Քեյնը: Ներկա պահին Քեյնը ԱՊԼ-ում խփել է 24 գնդակ և Սալահից ետ է մնում 5 գոլով:

Նմանատիպ նյութեր