4669 դիտում
10:25 10-04-2018
Սերժ Սարգսյանը կանխատեսելի և վստահելի գործընկեր է ԵՄ-ի ու ՌԴ-ի համար. Ուվե Հալբախ. «168 Ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Երկրի ղեկավարումը նույն անձի կողմից մի քանի ժամկետ շարունակ՝ անցանկալի երևույթ է: Դա ԵՄ-ն ընդհանուր առմամբ չի ընդունում: Բայց կան երկրներ, որոնց դեպքում նույն անձի կառավարումն անհրաժեշտություն է, ինչը պայմանավորված է հասարակական տրամադրություններով, տվյալ երկրի համակարգի բնույթով, արտաքին քաղաքականությամբ և խնդիրներով: Հասկանալով, որ Սերժ Սարգսյանը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, ինչը չափազանց կարևոր է Եվրամիության և Ռուսաստանի համար, քանի որ տարածաշրջանում կա ծխացող Ղարաբաղյան հակամարտություն, գերտերություններն առանձնապես դեմ չեն նրա ծրագրերին: Սարգսյանն արդեն կանխատեսելի և, ինչ-որ առումով վստահելի գործընկեր է այս տերությունների համար, ուստի նրանք, ամենայն հավանականությամբ, համաձայն են», - «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական փոփոխություններին ու դրանց նկատմամբ ԵՄ-ի ու ՌԴ-ի վերաբերմունքին:
Նրա խոսքով՝ ամենակարևորը ՀՀ հասարակության կարծիքն է ու տրամադրությունները, թեև այս անգամ ՀՀ հասարակության անդամներն անձամբ չեն ընտրելու: Գերմանացի քաղաքական վերլուծաբանը գտնում է, որ համակարգը թույլ է տալիս վարել ինստիտուցիոնալ պայքար:
«Փողոցային պայքարն ու ռադիկալ քայլերն անընդունելի են և լի անկանխատեսելի հետևանքներով: Եթե կան պայքարի հարթակներ, պետք է պայքար վարել այդ հարթակներում ճիշտ ժամանակին»,- ասել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2226 դիտում
09:56 28-09-2019
Երկու կողմերի համար էլ ընդունելի պետք է լինի ինչ-որ բան զիջելը. սա է բանալին. Ուվե Հալբախ․ «168 ժամ»
5200 դիտում
10:27 12-05-2018
ՀՀ նոր կառավարությունը ինչպե՞ս կլուծի այն հարցը, որը նախորդը չկարողացավ լուծել. Ուվե Հալբախ. «168 Ժամ»
3924 դիտում
18:31 03-03-2017
Մենք կարող ենք եվրոպացիների համար լինել վստահելի և կանխատեսելի հարևան. Սերժ Սարգսյանի հարցազրույցը Euronews-ին
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը