2229 դիտում
09:56 28-09-2019
Երկու կողմերի համար էլ ընդունելի պետք է լինի ինչ-որ բան զիջելը. սա է բանալին. Ուվե Հալբախ․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Այն, ինչ ասվում է, ըստ էության ընկած է բանակցությունների հիմքում: Այսինքն՝ այս հակամարտության վերջնական կարգավորումը չի կարող լինել կողմերից մեկի կամ մյուսի օգտին, քանի որ դա չի լինի կարգավորում, այլ միայն կբարդացնի իրավիճակը, եթե կողմերից որևէ մեկի համար կարգավորումն ընդունելի չլինի, հակամարտությունը պարզապես չի կարգավորվի: Ուստի հաճախակի է ասվում միջնորդների կամ միջնորդ երկրների ղեկավարների կողմից, որ հակամարտության կարգավորման դեպքում հաղթող ու պարտվող չպետք է լինի, կարգավորումը պետք է լինի փոխադարձ զիջումների և օգուտների արդյունք»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով թեզին, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար:
«Ի՞նչ է հարկավոր, որպեսզի լուծումն ընդունելի լինի բոլոր մասնակիցների համար. նախ՝ դա շատ բարդ է: Երկրորդ՝ հարկավոր է, որպեսզի բոլոր կողմերն էլ պատրաստ լինեն զիջումների, որոնցով կարգավորումը կլինի ընդունելի իրենց համար: Իսկ դրան պետք է հասնել բանակցությունների միջոցով: Ես կասեի, որ այս ձևակերպումը նպաստում է պարզապես հայկական կողմի դրական, ավելի կառուցողական իմիջի ձևավորմանը, բայց սա իրերի ներկայիս դրության պայմաններում ոչինչ չի փոխում, քանի որ երկու կողմերի համար էլ ընդունելի պետք է լինի ինչ-որ բան զիջելը, սա է բանալին, այդ դեպքում հակամարտությունը հեշտությամբ կարող է կարգավորվել»,- ասել է Հալբախը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4669 դիտում
10:25 10-04-2018
Սերժ Սարգսյանը կանխատեսելի և վստահելի գործընկեր է ԵՄ-ի ու ՌԴ-ի համար. Ուվե Հալբախ. «168 Ժամ»
5200 դիտում
10:27 12-05-2018
ՀՀ նոր կառավարությունը ինչպե՞ս կլուծի այն հարցը, որը նախորդը չկարողացավ լուծել. Ուվե Հալբախ. «168 Ժամ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը