5849 դիտում
11:13 10-04-2018
Հայաստանի նորընտիր նախագահն առաջիկայում կայցելի Ռուսաստանի Դաշնություն
ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը մտադիր է առաջիկայում այցելել Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին նա նշել է ռուսական TASS գործակալությանը տված հարցազրույցում:
«Իհարկե, շատ հետաքրքրված կլինեմ Հայաստանի նախագահի պաշտոնում մոտակա ժամանակներս այցելել Մոսկվա: Ավանդաբար Հայաստանի ղեկավարներն առաջին պաշտոնական այցը կատարում են հենց Մոսկվա: Դեռևս հստակ ժամկետներ չկան»,- ասել է նախագահը:
Ընդգծել է, որ որպես Հայաստանի նախագահ՝ իր համար կարևոր է հայ-ռուսական ռազմավարական համագործակցության խորացումը, երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդումը:
«Օգտվելով առիթից՝ ես անկեղծորեն ցանկանում եմ Ռուսաստանում վերջերս կայացած նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին մաղթել նոր, ավելի մեծ հաջողություններ հետագա գործունեության մեջ՝ զարգացնելու երկրի տնտեսությունը, բարձրացնելու քաղաքացիների բարեկեցությունը և Ռուսաստանի դերակատարությունը միջազգային հարթակներում»,- հավելել է Արմեն Սարգսյանը:
Նմանատիպ նյութեր
1635 դիտում
19:14 04-05-2015
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այնուհետև՝ Ռուսաստանի Դաշնություն
1747 դիտում
20:19 08-07-2015
Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
1916 դիտում
20:04 10-03-2021
ԵԱՀԿ գործող նախագահն առաջիկայում կայցելի Հայաստան և Ադրբեջան
Այս բաժնից
499 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
913 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում