5137 դիտում
12:33 10-04-2018
Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը հանդիպել է Արցախի մի խումբ փաստաբանների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ապրիլի 9-ին հանդիպել է Արցախի փաստաբանների պալատի և փաստաբանական դպրոցի ունկնդիրների հետ։
Թե՛ Ռ.Մելիքյանը և թե՛ Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Օ.Ալթունյանը կարևորել են փաստաբանության ինստիտուտի և ՄԻՊ հաստատության համատեղ ներուժի օգտագործումը մարդու իրավունքների երաշխավորման հարցում։ Պաշտպանը համառոտ ներկայացրել է ՄԻՊ 2017թ. տարեկան հաղորդման հիմնական արձանագրումները և պատրաստակամություն է հայտնել սերտորեն փոխգործակցել Արցախի փաստաբանական համայնքի հետ ինչպես մարդու իրավունքներին առնչվող խնդիրների վերհանման, դրանց լուծման առաջարկների մշակման, այնպես էլ փաստաբանության կարողությունների զարգացման, մասնագիտական փորձի փոխանակման ոլորտներում:
Փաստաբանները մի շարք հարցեր են առաջադրել Մարդու իրավունքների պաշտպանին, որոնք հիմնականում վերաբերել են օրենսդրական և իրավակիրառական խնդիրներին՝ քրեական դատավարության մինչդատական և դատական փուլերում վստահորդների իրավաչափ շահերի պաշտպանության, ինչպես նաև անձանց անազատության մեջ պահման վայրերում արդյունավետ իրավաբանական օգնության տրամադրման ոլորտներում։
Ռ.Մելիքյանը հանձնառություն է ստանձնել իր լիազորությունների սահմաններում ուսումնասիրել ներկայացված խնդիրները, դրանց հաղթահարման միջազգային փորձը և, փաստաբանական համայնքի հետ համատեղ, մշակել ու քննարկման առարկա դարձնել արձանագրված խնդիրների կարգավորման առաջարկություններ։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել պարբերական շփումները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
10562 դիտում
12:08 09-01-2021
«Ա՛յ Ռ.Ռ., քեզ մեկնումեկը Շուշի հանձնելու մանդատ տվե՞լ էր, որ հանձնեցիք»․ Ռուբեն Մելիքյանը՝ Ռուբեն Ռուբինյանին
Այս բաժնից
1144 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1036 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1063 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա