211652_close_icon
views-count697 դիտում article-date 23:25 12-07-2023

Արայիկ Հարությունյանն ընդունել է մի խումբ փաստաբանների. քննարկվել են փաստաբանների աշխատանքին խոչընդոտելու դեպքերը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին ընդունել է  մի խումբ փաստաբանների։ Այս մասին  տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են  փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում առկա խնդիրները, անդրադաձ է կատարվել փաստաբանների` օրենքով սահմանված  պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքերին։

Նախագահ Հարությունյանը ընդգծել  է մարդու իրավունքների  պաշտպանության ոլորտում գործող բոլոր  շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը՝ շեշտադրելով գործադիր իշխանության հանձնառությունը հնարավորինս նպաստելու այդ նպատակի իրականացմանը:

Նմանատիպ նյութեր