1463 դիտում
13:47 10-04-2018
Հայաստանի բոլոր համայնքները 2017-21թթ. ընթացքում կունենան գլխավոր հատակագծեր
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի պատվիրատվությամբ նախատեսվում է 2018 թվականին մշակել ՀՀ Սյունիքի մարզի 8 խոշորացված համայնքների (138 բնակավայր) տարածքները ներառող 8 համակցված տարածական պլանավորման փաստաթուղթ և ՀՀ Արարատի մարզի 95 համայնքների տարածքները ներառող 9 համակցված տարածական պլանավորման փաստաթուղթ: Ներկայումս ընթանում է նշված փաստաթղթերի գնման գործընթացը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, 2017-2021 թվականերին հանրապետության բոլոր համայնքները գլխավոր հատակագծերով ապահովելու նպատակով իրականացվում է միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման ծրագիրը: Արդեն իսկ 2017 թվականին կոմիտեի պատվիրատվությամբ մշակվել են ՀՀ Տավուշի մարզի 55 համայնքների տարածքները ներառող թվով 6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը:
Մշակվել է շենք-շինությունների սեյսմակայունության բարձրացման ռազմավարություն
ՀՀ պետական բյուջեով տրամադրված միջոցների հաշվին Երևան քաղաքում և ՀՀ մարզերի բնակավայրերում իրականացվել են առաջնահերթ հետազննության ենթակա թվով 64 տարբեր նշանակության շենքերի փաստացի տեխնիկական վիճակի մանրամասն հետազննություններ, որոնց արդյունքների հիման վրա կազմվել են այդ շենքերի վերակառուցման, վերականգնման, սեյսմազինվածության բարձրացման եզրակացություններ և տեխնիկական անձնագրեր:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից մշակվել և ՀՀ կառավարության հավանությանն էր արժանացել (14.09.2017 թվականի որոշմամբ) Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման 2018-2030 թվականների ռազմավարությունը:
Նմանատիպ նյութեր
1466 դիտում
11:39 28-10-2021
Միավորման շնորhիվ բոլոր համայնքները կունենան հնարավորություն զարգացնելու սեփական դեմքը. Գավառի ՔՊ թեկնածու
2665 դիտում
19:12 14-03-2021
Արտակ Զաքարյան. Վստահ եմ, որ 2018-21թթ. շուտով դառնալու են գիտական խորը ուսումնասիրությունների ժամանակաշրջան
Այս բաժնից
700 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
553 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1072 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ