211652_close_icon
views-count2284 դիտում article-date 20:23 10-04-2018

Պարի և ջազի միջազգային օրերի առթիվ Երևանում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի մշակույթի, արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել՝ ապրիլի 29-ին պարի և ապրիլի 30-ին ջազի միջազգային օրերի առթիվ համապատասխան միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ: «Արդեն մի քանի տարի է, ինչ Երևանում նշվում են միջազգային այս երկու տոները, և պետք է փաստենք, որ երկուսն էլ սիրվել ու ընդունվել են ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ այդ օրերին մայրաքաղաքում գտնվող զբոսաշրջիկների կողմից: Նաև սխալված չենք լինի, եթե ասենք, որ երկու տոներն էլ արդեն դարձել են իսկապես սպասված տոներ, ինչը հաշվի առնելով էլ նախապատրաստեք համապատասխան ծրագիր՝ միջազգային այս երկու տոները հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու համար: Նաև ակնկալում եմ, որ այս տարվա ծրագրի մշակման շրջանակում հաշվի առնեք այն հանգամանքը, որ տարին հոբելյանական է Երևանի համար, ըստ այդմ, ծրագիրն էլ կազմեք այնպես, որ այն բոլորի հուշերում առանձնանա որպես Երևանի 2800-ամյակի շրջանակում կազմակերպված անմոռանալի միջոցառում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր