1449 դիտում
16:20 26-04-2014
Պարի միջազգային օրվա առթիվ Հայաստանում մի շարք միջոցառումներ կանցկացվեն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ՝ ապրիլի 29-ը հռչակվել է որպես Պարի միջազգային օր` ի հիշատակ այդ օրը ծնված ֆրանսիացի բալետմայստեր, ռեֆորմատոր և բալետի տեսաբան, «ժամանակակից բալետի հայր» Ժան-Ժորժ Նովերի /1727-1810 թթ./։
Պարի միջազգային օրվա առիթով ՀՀ մշակույթի նախարարությունը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ. ապրիլի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ-երեկո՝ նվիրված անվանի պարուսույց Վահրամ Արիստակեսյանի ծննդյան 115-ամյակին, ապրիլի 29-ին Ճարտարապետների միության շենքում կանցկացվի «Կաքավագիր» պարերի գրառման համակարգի շնորհանդեսը:
Պարարվեստի ոլորտի մի շարք գործիչներ կպարգևատրվեն ՀՀ մշակույթի նախարարության պարգևներով:
Վերադառնալ
Նմանատիպ նյութեր
2284 դիտում
20:23 10-04-2018
Պարի և ջազի միջազգային օրերի առթիվ Երևանում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ
7888 դիտում
22:46 17-05-2017
Թանգարանների միջազգային օրը համայնքային թանգարաններում կանցկացվեն մի շարք միջոցառումներ
3710 դիտում
12:47 29-04-2016
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա առթիվ
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին