211652_close_icon
views-count3991 դիտում article-date 10:23 11-04-2018

ՀՀԿ ԳՄ նիստ՝ Սերժ Սարգսյանին շնորհակալություն հայտնելու համար. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրել է. «Այսօր երեկոյան տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Սովորականից այն այս շաբաթ մի ոտք շուտ է տեղի ունենում, քանի որ միշտ իշխող կուսակցությունը ԳՄ նիստ հրավիրում է յուրաքանչյուր հինգշաբթի: ՀՀԿ-ի էլիտայի խորհրդարանական ներկայացուցիչներից մեկը երեկ ՀԺ-ի լրագրողի հետ մասնավոր զրույցում նշել է, որ քննարկվելու է վարչապետի թեկնածության հարցը, բայց այն ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը հրապարակավ չի հնչեցնելու: Սեր աղբյուրի փոխանցմամբ՝ ԳՄ նիստից մեկ կամ երկու օր անց ՀՀԿ-ն նույն հարցը քննարկելու համար խորհրդի նիստ է հրավիրելու: Մեկ այլ ՀՀԿ-ական էլ ասաց, որ այսօրվա նիստը սկզբից մինչև վերջ նվիրված է լինելու Սերժ Սարգսյանին: Նրան շնորհակալություն են հայտնելու երկիրը 10 տարի ղեկավարելու համար և երեսին ասելու են անփոխարինելի լինելու մասին: Երեկ խորհրդարանում տարբեր ՀՀԿ-ականներ նշել են, որ առայժմ չգիտեն, թե ինչ ձևաչափում են հայտարարելու, որ վարչապետի իրենց թեկնածուն Սերժ Սարգսյանն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր