3089 դիտում
23:04 11-04-2018
Տեխնիկական և մասնագիտական հմտությունների զարգացում. մեկնարկել է ՔՀԿ ինկուբատորների փուլը
Եվրամիության կողմից ֆինասնավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ապրիլի 11-ին տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորների առաջին փուլի բացումը միաժամանակ Երևանում, Վանաձորում, Գավառում, Գյումրիում և Կապանում:
Գյումրիում անցկացված միջոցառումն անցկացրեց ծրագրի տեղական ինքնակառավարման և հարկաից ոլորտների համակարգող, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Վանաձորում՝ ծրագրի բիզնեսի և հարակից ոլորտների համակարգող, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը, Գավառում՝ կրթության և հարակից ոլորտների համակարգող, Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի գործադիր տնօրեն Խարիկ Գևորգյանը, Կապանում՝ ծրագրի ինկուբատորների համակարգող Մարատ Ատովմյանը:
Երևանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ծրագրի ղեկավար և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ ՔՀԿ-ների ինկուբատորների առաքելությունը մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելն է Հայաստանի ՔՀԿ-ներին՝ 4 ուղղությամբ կարողությունների զարգացման նպատակով: Այս 4 ուղղություններն են՝
• Հանրային բյուջեների և քաղաքականությունների մոնիթորինգ,
• Փաստարկված քաղաքականությունների մշակում,
• Կոալիցիաների ստեղծում և/կամ զարգացում,
• Հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական մասնակցություն/երկխոսություն կառավարության և ՏԻՄ-երի հետ:
«Հանրային քաղաքականությունների մշակման առյուծի բաժինը ծնվում է կառավարությունում, իսկ կառավարությունը բաղկացած է նախարարություններից ու առընթեր մարմիններից, պետք է ունենալ իրենց կոնտակտները, աշխատել նրանց հետ, ունենալ կառուցողական երկխոսություն: Շուտով կստեղծվի կոնտակտային տվյալների բազա կստեղծվի, հանդիպումներ կկազմակերպվեն երկու կողմերի միջև: Դուք կկարողանաք կառուցողական աշխատանքների շնորհիվ ձեր գործունեությունը արդյունավետ դարձնել»,- ասաց նա։
Հավելենք, որ ՔՀԿ-ների ինկուբատորները անցկացվելու են երկու փուլով՝ հետևյալ հինգ քաղաքներում․ Երևան, Գյումրի, Վանաձոր, Գավառ և Կապան։ Յուրաքանչյուր փուլին, ընդհանուր առմամբ, մասնակցելու է 36 ՔՀԿ, որոնք ընտրվելու են Հայաստանում Ամերիկյան Համալսարանի կողմից կազմակերպված ուսուցումն ավարտած ՔՀԿ-ների շարքից։
ՔՀԿ-ների ինկուբատորները ավարտելուց հետո մրցութային հիմունքներով տրամադրվելու է ընդհանուր 33 դրամաշնորհ՝ յուրաքանչյուր փուլի համար նախատեսելով 16-17 դրամաշնորհ։
Տավուշի մարզի ՔՀԿ-ները հնարավորություն կունենան օգտվելու Վանաձորում գործող ինկուբատորից, Արագածոտնի ՔՀԿ-ները՝ Երևանի, Գյումրու և Վանաձորի ինկուբատորներից՝ ըստ ՔՀԿ-ների տարածքային դիրքից, Վայոց ձորի ՔՀԿ-ները՝ Կապանի կամ Երևանի ինկուբատորից։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծ րագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։
Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը:
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:
[b]
Աստղիկ Կարապետյան
Հանրային կապերի համակարգող[/b]
Նմանատիպ նյութեր
3563 դիտում
16:27 25-05-2018
ՔՀԿ ինկուբատորների խմբերը հանդիպել են 15 համայնքների ղեկավար պաշտոնյաների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2870 դիտում
22:41 31-05-2018
4 նախարարության ղեկավար պաշտոնյաները հանդիպեցին ՔՀԿ ինկուբատորների խմբերի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1813 դիտում
13:16 03-08-2018
ՔՀԿ ինկուբատորների կարողությունների զարգացման 16 դասընթաց է անցկացվել
Այս բաժնից
604 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
886 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
637 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով