2873 դիտում
22:41 31-05-2018
4 նախարարության ղեկավար պաշտոնյաները հանդիպեցին ՔՀԿ ինկուբատորների խմբերի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում մայիսի 25-ին և մայիսի 29-ին քաղաքացիական հասարակությունների կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորների խմբերը հանդիպումներ են ունեցել 4 նախարարությունում:
Կարևորելով քաղհասարակության գործունեության դերը և հատկապես ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները՝ ՔՀԿ ինկուբատորների ներկայացուցիչներին հյուրընկալել են աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սոնա Հարությունյանը, արդարադատության փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանն ու Վիգեն Քոչարյանը, տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը:
Սոցիալական ոլորտի լրջագույն խնդիրներից մեկը երեխաների և հատկապես մինչև 5 տարեկան երեխաների թերսնուցումն է: Քննարկման ժամանակ առաջարկություն եղավ՝ այս և այլ հարցերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների խորհրդի նիստ հրավիրել, առաջարկություններն ամփոփել և ներկայացնել՝ կառավարության նոր ծրագրում դրանք ընդգրկելու համար: Առաջարկը ողջունվեց փոխնախարարի կողմից:
Մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության ոլորտում խնդիրները բազմաթիվ են՝ անազատության մեջ գտնվող անձանց իրավունքների պաշտպանությունից մինչև սեփականության իրավունքին առնչվող հարցեր: «Ի վերջո, շատ նպատակներ, շատ խնդիրներ ընդհանուր են, և համապատեղ լուծումներ պետք է տանք»,- ասաց փոխնախարար Վիգեն Քոչարյանը՝ անդրադառնալով ՔՀԿ-ների կողմից ոլորտում թիրախային ծրագրեր իրականացնելուն:
Մարզային զարգացման ծրագրերի շարունակականության, սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը խթանելու հարցերի շուրջ առաջարկություններ ու քննարկումներ եղան տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում: Փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնեց, որՔՀԿ ինկուբատորների հետ աշխատանքը լավատես լինելու է հիմք է տալիս:
Կրթության նախարարությունում ՔՀԿ-ների կողմից բարձրացվեցին բազմաթիվ խնդիրներ՝ կրթության իրավունքի ապահովումից մինչև կրթության որակի բարելավումը: Հանդիպման ավարտին փոխնախարարը և քաղհասարակության ներկայացուցիչները որոշեցին 1-2 ամիս անց նորից հանդիպել և քննարկել արդեն արված և սպասվող մյուս ծրագրերի մասին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
3566 դիտում
16:27 25-05-2018
ՔՀԿ ինկուբատորների խմբերը հանդիպել են 15 համայնքների ղեկավար պաշտոնյաների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3089 դիտում
23:04 11-04-2018
Տեխնիկական և մասնագիտական հմտությունների զարգացում. մեկնարկել է ՔՀԿ ինկուբատորների փուլը
1816 դիտում
13:16 03-08-2018
ՔՀԿ ինկուբատորների կարողությունների զարգացման 16 դասընթաց է անցկացվել
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված