3151 դիտում
08:58 12-04-2018
Լրջագույն չարաշահումներ. հաշմանդամները կրկին տուժել են «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վերահսկիչ պալատը լրջագույն չարաշահումներ է բացահայտել Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՎՊ բացահայտումները հիմնականում վերաբերվում են հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով ապահովելու գործընթացի հետ:
Օրինակ` որևէ ընթացակարգով հստակեցված չէ, թե որ շահառուն պետք է ստանա գերմանական և որը տեղական հումքով պատրաստված միևնույն պարագան, ինչը ստեղծում է անհավասար պայմաններ, իր մեջ պարունակում կամայական մոտեցման ռիսկեր: Նաև լրջագույն անհամապատասխանություններ են բացահայտվել պրոթեզաօրթոպեդիկ պարագաների ներկրման թվերի հետ կապված:
Այս նախարարությունում և դրա ենթակայության տակ գործող կառույցներում ՎՊ բացահայտումներն առաջինը չէին. ավելի վաղ իրավապահ կառույցներն էին հայտնաբերել կոռուպցիոն դրսևորումներ, ֆինանսական միջոցների յուրացումներ ու վատնումներ: Եվ չնայած այս ամենին` նախարար Արտեմ Ասատրյանն այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1187 դիտում
11:23 13-06-2014
Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հաշմանդամները կազատվեն ավտոկայանատեղի տուրքի վճարումից
4159 դիտում
09:22 01-02-2018
Պրոթեզավորման կենտրոնը դադարեցրել է գործունեությունը. հաշմանդամները դուրս են գալիս ցույցի. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1108 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
760 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»