4866 դիտում
17:46 12-04-2018
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի տարածքում շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ բացվել են մի քանի տասնյակ խաչքարեր և տապանաքարեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի տարածքում գտնվող Կոթավանք եկեղեցուց ոչ հեռու գյուղամիջյան ճանապարհի եզրին շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ ( եկեղեցու վերականգնման նախագծից շեղվելու արդյունքում) բացվել են զարգացած և ուշ միջնադարին վերաբերող մի քանի տասնյակ խաչքարեր, տապանաքարեր: Խաչքարերի և որոշ տապանաքարերի վրա հայերեն արձանագրություններ կան: Տարածքից հայտնաբերվել են նաև 13-16 դարերով թվագրվող կենցաղային և ջնարակված խեցեղենի բազմաթիվ բեկորներ ու մարդկային մասունքներ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ տարածքը ժամանակին եղել է աշխարհիկ ու հոգևոր կառույցների համալիր:
ՀՀ մշակույթի նախարարությունում անցկացված խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Ամիրյանն օրերս հանձնարարել էր անհապաղ աշխատաքային հանձնախումբ ստեղծել և փորձել խնդիրը կարգավորել նախագծային լուծումներով, այդ ընթացքում մասնագետների խումբ գործուղել՝ ուսումնասիրելու, արձանագրելու հայտնաբերվածը, նաև փորձել մասնագիտական լուծումներով վերականգնել նախագծից շեղվելու արդյունքում հուշարձանին պատճառված վնասը։
Հիմք ընդունելով ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանձնարարականը՝ հայտնաբերվածի ուսումնասիրության մասով , ինչպես նաև` ԿԳ նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Ենթակառուցվածքի պահպանման և զարգացաման» ծրագիրը, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմաբան Կարեն Փահլևանյանը և գիտնական քարտուղար, հնագետ Աշոտ Փիլիպոսյանն օրերս եղան Գեղարքունիքի մարզի մի շարք հնավայրերում:
Աշոտ Փիլիպոսյանի փոխանցմամբ , Ներքին Գետաշենում բացված խաչքարերի և տապանաքարերի նախնական հետազոտության արդյունքում պարզվել են որոշ մանրամասներ դրանց պատրաստման, ժամանակաշրջանի, վերաօգտագործման և պատմամշակութային նշանակության մասին:
«Տարածքն ամբողջությամբ ուսումնասիրված չէ և, հավանական է, որ կարող են ի հայտ գալ նոր խաչքարեր ու տապանաքարեր: Ընդհանուր համապատկերին իրազեկվելուց հետո ՊՈԱԿ-ը գործնական միջոցներ կառաջարկի հուշարձանի պահպանության, ուսումնասիրման, վերականգնման, ամրակայման, հանրահռչակման ուղղությամբ: Դա նոր հորիզոններ կբացի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական հետազոտությունների ոլորտում, որի արդյունքում կներկայացվի նաև հիմնովին մշակված հայեցակարգ` հնավայրը արգելոցի վերածելու համար», -ասաց Աշոտ Փիլիպոսյանը:
[b]«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
1953 դիտում
18:38 03-12-2014
Հիմնանորոգվել է Ներքին Գետաշեն - Վերին Գետաշեն - Մադինա ավտոճանապարհը. տեսանյութ
Այս բաժնից
703 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
571 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
529 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին