12394 դիտում
20:10 12-04-2018
Բնակարան դերասանին՝ մշակույթի նախարարի, Տիգրան Համասյանի, Կարգին Հայկոյի և այլոց նվիրատվությամբ. Aravot.am
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին կից թատրոնի աջակցման հիմնադրամը, որը ստեղծվել էր անցած տարվա հունիսին՝ թատրոնի աշխատակիցների սոցիալական խնդիրներն ու տեխնիկական վերազինման հարցը լուծելու նպատակով, մարտի 27-ին՝ թատրոնի միջազգային օրը ծառայողական բնակարան է ձեռք բերել ու տրամադրել դերասան Արկադի Ղարագուլյանի ընտանիքին։ Արկադի Ղարագուլյանը երկար տարիներ աշխատում է Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, նա Ջավախքից է, Գյումրիում բնակվում է վարձով։
Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը։ Նա ասաց, որ բնակարանը 3 սենյականոց է, գտնվում է Գյումրու Անի թաղամասում։ «Ինչպես խոստացել էինք մեր սեպտեմբերյան ասուլիսի ժամանակ, երբ ազդարարում էինք նոր թատերաշրջանի բացումը, մինչև 2018 թվականի մարտի 27-ը՝ մեր մասնագիտական տոնը, մենք կարողանանք մեկ արվեստագետի ապահովել բնակարանով։ Ու մենք եղանք մեր խոստման տերը, կարողացանք մինչև մարտի 27-ը 3 սենյականոց բնակարան ձեռք բերել։
Հոգաբարձուների խորհրդին ներկայացրեցինք շահառու արվեստագետին, հոգաբարձուների խորհուրդը տվեց համաձայնությունը, գնացինք, դիտեցինք տունը, որը շատ հարմարավետ, նորմալ է, որոշակի վերանորոգման աշխատանքների կարիք կա, որը հետագայում կկատարի հիմնադրամը», -ասաց Տիգրան Վիրաբյանը։
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/04/12/948944/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
8245 դիտում
08:06 11-09-2015
Հայկոյի և Մկոյի միջև տարաձայնությունները չեն եղել պատճառը, որ «Կարգին հաղորդում»-ը դադարեց նկարահանվել. «Ժամանակ»
84355 դիտում
18:09 10-10-2018
Ես լինելու եմ Կարգին Հայկոյի ամենամեծ և օբյեկտիվ քննադատը, իմ աչքից ոչինչ չի վրիպելու.. Մենուա Հարությունյան
Այս բաժնից
478 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց