211652_close_icon
views-count8876 դիտում article-date 09:09 13-04-2018

ՀՀԿ-ական չխոսկան պատգամավորը փորձում է եղբոր համար պորտֆել հայթայթել. «Չորորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, որը տևական ժամանակ գործազուրկ էր, շուտով պաշտոն կստանա: Հիշեցնենք, որ Սարգիս Սահակյանը գումարներ ու ջանքեր չէր խնայել եղբորը՝ Նաիրի Սահակյանին, ԱԺ պատգամավոր դարձնելու համար, և այժմ եկել է «ի շրջանս յուր»-ի ժամանակը: Այս անգամ պատգամավոր դարձած Նաիրի Սահակյանն է փորձում եղբոր աշխատանքի հարցը լուծել: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, ԱԺ-ում ոչ մի խոսք չարտասանող ՀՀԿ-ական պատգամավորը բավական պերճախոս է եղբորը ներկայացնելիս: Նա փորձում է նախկին մարզպետ եղբոր համար հարմարավետ պաշտոն հայթայթել հայրենի կառավարությունում և հույս է փայփայում գործազուրկ եղբորը տեսնել գյուղատնտեսության նախարարի աթոռին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր