12481 դիտում
11:33 13-04-2018
Էպիլեպսիայով և առողջական այլ խնդիրներով տառապող 5-ամյա Նարեկին բժշկական հանձնաժողովը մերժել է հիվանդության թոշակը վերահաստատել. մայրն արդարություն է պահանջում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոռու մարզի Ալավերդի Սանահին թաղամասում բնակվող Անի Էվոյանի որդին՝ 5 տարեկան Նարեկ Էվոյանը, տառապում է «էպիլեպսիա» հիվանդությամբ։
Ընտանիքը արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Մոտ 1 ամիս առաջ մայր ու որդի Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվել են Հայաստան, որպեսզի առողջական խնդիրներ ունեցող փոքրիկին հասանելիք հիվանդանության թոշակը կրկին հաստատվի համապատասխան հանձնաժողովի կողմից, սակայն հանդիպել են անպատասխանատու պաշտոնյաների անփույթ վերաբերմունքին։
Նարեկը ենթարկվել է 2 վիրահատության, քանի որ գլխում ունի կիստա։ Գլխին տեղադրված է «շունտ» և այն միանում է աղիքին, որպեսզի արտադրվող հեղուկը շունտի միջոցով դուսր գա գլխուղեղից և ավելի չվնասի երեխային։ Քթի միջնամատը թեքված է, քթով ընդհանրապես չի շնչում, նորմալ չի խոսքում, գտնվում է մշտապես նյարդային վիճակում և անհաղորդ է մարդկանց հետ։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ա. Էվոյանը պատմեց, որ երեխան 2 տարին մեկ անգամ անցնում է բուժզննում և հանձնաժողովի կողմից վերահաստատվում է նրան հիվանդության թոշակի տրամադրումը։
Մայրը հատկապես վրդովված է, որ հանձնաժողովը, չգիտես ինչու, չի վերահաստատել երեխային տրվող թոշակը։ Պատճառաբանել են, թե «երեխան պետք է ամսական 4 անգամ վատանա, ցնցումներ ունենա, որպեսզի թոշակը վերահաստատեն»։ Ավելին, հանձնաժողովի անդամները, մասնավորապես, նախագահը, բժշկին ոչ վայել վերաբերմունք են ցուցաբերել երեխայի նկատմամբ և հաշվի չառնելով, որ երեխան չի կարողանում քթով նորմալ շնչել, ասել է, թե՝ «բերանդ փակի, թե չէ ճանճ կմտնի»։
Մայրն արդարացիորեն պահանջում է, որպեսզի երեխային հասանելիք թոշակը, որը կազմում է ընդամենը 21.000 դրամ, շարունակեն հատկացնել։ Երեխան 2 դեղորայք է ընդունում, որոնցից մեկն արժի 33 հազար դրամ։ Ա. Էվոյանն ավելի շատ ցանկանում է համապատասխան կառույցների ուշադրությունը հրավիրել հիվանդ երեխայի նկատմամբ ցուցաբերվող բժշկին ոչ վայել պահվածքի վրա և որպեսզի վերջիններիս պատասխանատվության ենթարկեն։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու հակառակ կողմի տեսակետը խնդրի շուրջ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1779 դիտում
15:49 10-02-2022
Մի բան է բարձրացնել 2 հազար դատավորների թոշակը, և այլ բան է բարձրացնել 500-600 հազարանոց խմբի թոշակը. Փաշինյան
10436 դիտում
16:09 20-02-2018
Առողջական խնդիրներով 37-ամյա գորգագործ կնոջ ընտանիքը խիստ օգնության կարիք ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ