2746 դիտում
18:58 13-04-2018
Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է կարևոր որոշում
2018 թվականի ապրիլի 12-ին Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ստորագրել է «Դատարանների կամ դատավորի անկախությունը վտանգող հնարավոր դրսևորումները կանխելու մասին» Խորհրդի որոշումը:
Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասի, 164-րդ հոդվածի 1-ին մասի և 173-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ, 79-րդ հոդվածների և 94-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով,
-կարևորելով դատական իշխանության ինքնուրույն ու առանձնահատուկ տեղն ու դերն իշխանությունների բաժանման ու հավասարակշռման համակարգում,
-հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները` դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու առնչությամբ,
-նպատակ ունենալով դատավորներին զերծ պահել նրանց անկախությանը սպառնացող տարաբնույթ միջամտություններից ու ազդեցություններից, որոշում է.
1. Անթույլատրելի համարել դատավորի գործունեությանը որևէ միջամտություն, այդ թվում` կոնկրետ գործի քննության առնչությամբ հանրային իշխանության ցանկացած ներկայացուցչի հեռախոսային կամ այլ բնույթի հաղորդակցությունը գործը քննող դատավորի կամ դատարանի նախագահի հետ, ինչպես նաև այդ առնչությամբ հրապարակային հայտարարություն անելը:
Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի` ցանկացած սուբյեկտի կողմից քննության առարկա գործի առնչությամբ դատավորից ընդհուպ տեղեկատվություն ստանալու փորձը համարել միջամտություն դատավորի գործունեությանը և դատարանի անկախությանը:
2. Առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջամտության փաստի առկայության դեպքում դատավորը պարտավոր է անհապաղ սահմանված կարգով տեղյակ պահել Բարձրագույն դատական խորհրդին:
[b]ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վաչություն[/b]
Նմանատիպ նյութեր
1334 դիտում
16:48 22-10-2018
Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Հայաստան ժամանած Ավստրիայի իրավաբանների պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1198 դիտում
19:48 09-07-2019
Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է ԵԽ, ԵՄ փորձագետների պատվիրակությանը
1347 դիտում
15:37 16-09-2019
Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը
Այս բաժնից
1318 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
904 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար