211652_close_icon
views-count2252 դիտում article-date 19:18 13-04-2018

Էդվարդ Նալբանդյանը Եվրոպայի քոլեջի ուսանողներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Ապրիլի 13-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց եվրոպական քաղաքագետների և միջազգայնագետների վերապատրաստման հեղինակավոր կրթօջախներից մեկի՝ Եվրոպայի քոլեջի (Նատոլին) 19 երկիր ներկայացնող շուրջ վեց տասնյակ ուսանողներին: Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մանրամասնեց տարածաշրջանային և միջազգային խնդիրների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: Անդրադարձ կատարելով ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությանը՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորեց Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը՝ այդ համատեքստում ներկայացնելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կողմից ընձեռվող հնարավորությունները: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումները և կառավարման խորհրդարանական համակարգին անցումը։ ԱԳՆ ղեկավարը հանգամանալից պատմեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի, այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների կողմից իրականացվող ջանքերի մասին: Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց Եվրոպայի քոլեջի դասախոսական անձնակազմի և ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներին և դրանց կարգավորման ուղիներին:

Նմանատիպ նյութեր