2091 դիտում
16:59 12-04-2019
ԿԵ ՍԱՏՄ ղեկավարը Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողներին և դասախոսներին ներկայացրել է անասնաբուժության դերն ու նշանակությունը, առկա խնդիրները
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր դասախոսություն է կարդացել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողների և դասախոսների համար կազմակերպված բաց դասի ընթացքում` ներկայացնելով անասնաբուժության դերն ու նշանակությունը, առկա խնդիրները, ինչպես նաև անասնաբուժության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը:
Անդրադառնալով սննդի շղթայի բոլոր օղակներին, Գեորգի Ավետիսյանն ընդգծել է, որ անասնաբուժության սկիզբը կենդանիների խնամքն է, հիվանդությունների դեպքում՝ ճիշտ բուժումը:
Ուսանողները մեծ ակտիվություն են ցուցաբերել և Տեսչական մարմնի ղեկավարին ուղղել ոլորտին վերաբերող տարատեսակ հարցեր: Ակտիվ հարց ու պատասխանի միջոցով քննարկել են կենդանիների համարակալման, սննդի վերահսկողության, սպանդանոցների և ոլորտում առկա այլ խնդիրներ:
Հանդիպման ավարտին Գեորգի Ավետիսյանն ուսանողներին վստահեցրել է, որ մասնագիտական ցանկացած հարցով Տեսչական մարմինը պատրաստ է աջակցել ապագա անասնաբուժներին:
[b]snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
6070 դիտում
15:50 28-10-2017
Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Երևանի պետական համալսարանի դասախոսներին և ուսանողներին
1502 դիտում
23:48 07-06-2014
Իրաքի հատուկ ստորաբաժանումներն ազատել են պատանդ վերցված տասնյակ ուսանողներին և դասախոսներին
Այս բաժնից
703 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
721 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»