12672 դիտում
20:52 13-04-2018
Փաշինյանը համերաշխության ձեռք է մեկնում այն ուժերին, որոնց հետ վիճել է ու հորդորում է ներել իրար, գալ հրապարակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Aravot.am
Ազատության հրապարակում հանրահավաքը շարունակվում է: Նիկոլ Փաշինյանը քննադատություններից հետո անցավ խոստումներին: Նա ասաց, որ բանկերը, օգտվելով մարդկանց անելանելի վիճակից ու գրագիտության պակասից, անտանելի բեռ են բեռում մարդկանց վրա, վարկի 30 տոկոսը գերավճար են անում. «Հայաստանի նոր իշխանությունը պետք է ների գյուղատնտեսության եւ սպառողական վարկերի բոլոր տույժ-տուգանքները, ժողովուրդ, ուրիշ կերպ հնարավոր չէ:
Այդ ընթացքում բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ պետք է բանակցել՝ նրանց խելամիտ փոխհատուցում տալու հարցում»: Նա խոստացավ նաեւ արագաչափերի տուգանքները զրոյացնել. «Դրանք չեն ավելացնում երթեւեկության անվտանգությունը, ընդամենը ստիպում են կարոտով հիշել թփերի տաք թաքնված խեղճուկրակ գայիշնիկներին:
Մի ժամանակ ես ասել եմ, որ ՀՀ-ում բանանի մենաշնորհը կոտրելու համար 45 րոպե է հարկավոր է, հիմա ասում եմ՝ ՀՀ-ում շաքարավազի մենաշնորհը կոտրելու համար 15 րոպե է հարկավոր:
Պետք է ընդամենը զանգահարել Հայաստանում «Քարֆուր» ընկերությանն ու ասել՝ քո վրա դրված արգելքը հանված է»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քանի դեռ «Սաշիկի գործոնը» տնտեսությունից չի վերացել, ոչ մի ներդրում էլ չի արվի: Ազատության հրապարակում գոռում են՝ «Մենք ենք տերը մեր երկրի»:
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/04/13/949217/]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
568 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր
772 դիտում
17:37 18-10-2024
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով կալանավորվել է Կոտայքի 50-ամյա բնակիչ