13543 դիտում
19:42 14-04-2018
Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքը. Tert.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, Ուղիղ միացում
Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքը:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ ՓաշինյանըՆիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ իրենց նախաձեռնությանը միացել է «Միավորված կոմունիստական կուսակցությունը», իսկ մինչ այդ միացել էին «Նոր ժամանակներ», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները:
Մեկնարկած հանրահավաքին ելույթ ունեցավ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով խոսեց արտագաղթի մասին և նշեց, որ լավ օրից չեն մարդիկ արտագաղթում:
Լևոն Բարսեղյանը համախմբման կոչ արեց բոլորին: «Սրտանց կոչ եմ անում բոլորին քաղաքացիներին, քաղաքական ուժերին, կուսակցություններին մի կողմ դնել գժտությունները, վեճերը, հակասությունները, երբեմն թշնամանքները, գալ հավաքվել այստեղ»,-ասաց նա:
Անդրադառնալով խորհրդարանական կուսակցություններին և մասնավորապես «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցություներին` «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, նա խոսքն ուղղեց իր վաղեմի ընկերներին և ծանոթներին` Էդմոն Մարուքյանին, Արամ Սարգսյանին, Արտակ Զեյնալյանին, Մանե Թանդիլյանին. «Հարգելիներս ամբողջությամբ հասկանալով ձեր դիրքորոշումը կոչ եմ անում գալ միանալ ժողովրդին, այստեղ են այն մարդիկ, ովքեր ձեզ քվե են տվել»:
Մանրամասները՝ [url=http://www.tert.am/am/news/2018/04/14/protest/2662677]Tert.am[/url]-ում
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4406 դիտում
08:55 31-03-2018
«Համախմբումը» չի միանա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին. «Ժողովուրդ»
1965 դիտում
18:29 15-05-2022
Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2154 դիտում
19:45 18-06-2022
Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
658 դիտում
16:12 23-10-2024
Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ