4406 դիտում
08:55 31-03-2018
«Համախմբումը» չի միանա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ նախկին պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք Ազատության հրապարակ չեն գնա և չեն միանա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին: Ըստ նրա` այսօր ընթացող գործընթացներում չկա «բովանդակային օրակարգ»:
«Բովանդակային օրակարգ չի ձևավորվել. ի՞նչ են պահանջում: Պահանջում են այն, ինչը սահմանադրական նորմ է: Սահմանադրական նորմը ձևավորվել է Սահմանադրության ընդունմամբ և ԱԺ ընտրություններով: Ձևավորվել է խորհրդարանական մեծամասնություն, և դա նրանց սահմանադրական իրավունքն է` ում առաջադրել որպես հանրապետության առաջին դեմք` վարչապետ տվյալ դեպքում»,- ասել է նա՝ հավելելով,- «ես չեմ տեսնում` այդ պայքարի մեջ ո՞րն է մեխանիզմը. ի՞նչ են հասկանում` ասելով խոչընդոտել վարչապետությանը»:
Մարգարյանը նաև նշել է, թե դրա փոխարեն պետք է ԱԺ-ում ձևավորել նոր մեծամասնություն և առաջադրել նախագահի թեկնածու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
18112 դիտում
09:30 01-09-2018
ՀՀԿ-ականները մի քանի ամիս անց կդիմեն ՍԴ՝ ընդդեմ Փաշինյանի վարչապետության. «Փաստ»
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»