211652_close_icon
views-count5303 դիտում article-date 12:36 16-04-2018

Քննարկվել են Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման հետ կապված հարցեր

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուկյանն ընդունել է Երևանի ՋԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի կառուցման ծրագրի գործադիր տնօրեն Միկելե Ջելետիին: Քննարկվել են Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Միկելե Ջելետին Աշոտ Մանուկյանին է ներկայացրել էներգաբլոկի սարքավորումների պատրաստման, տեղափոխման, ինչպես նաև շինարարության փուլերի ժամանակացույցը: Անդրադարձ է եղել նաև նոր էներգաբլոկի գազամատակարարման, ջրամատակարարման, ինչպես նաև շինարարության ընթացքում էներգամատակարարման հարցերին: Աշոտ Մանուկյանն ընդգծել է նոր էներգաբլոկի անհրաժեշտությունը Հայաստան-Իրան կառուցվող 3-րդ էլեկտրահաղորդման գծով էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց փոխանցումներ իրականացնելու առումով: Այդ համատեքստում կարևորվել է էներգաբլոկի շինարարության ժամկետների պահպանումը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու փոխադարձ հանդիպումները՝ շինարարության արդյունավետ ընթացքն ապահովելու նպատակով:

Նմանատիպ նյութեր