211652_close_icon

Երևանում տեղի ունեցած բախումներից հետո բուժումը շարունակում է 12 քաղաքացի. ԱՆ

views-count3104 դիտում article-date 10:22 17-04-2018
Ապրիլի 17-ի, ժամը 9։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում երեկ տուժած 12 քաղաքացի։ Նրանցից մեկը երեկ վիրահատված ոստիկանն է, ում վիճակը գնահատվում է կայուն, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Մյուսների վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Նրանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ։ Բոլորն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժում։

Նմանատիպ նյութեր