211652_close_icon

Ոստիկանությունը կրկին դիմում է լրագրողներին՝ ողջամիտ հեռավորություն պահպանել հավաքի վայրից

views-count3076 դիտում article-date 10:39 19-04-2018
ՀՀ ոստիկանությունը խնդրում է լրագրողներին՝ ողջամիտ հեռավորություն պահպանել հավաքի վայրից։ Այս մասին ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ. «Հարգելի լրագրողներ, Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ: Ոստիկանությունը խնդրում է Ձեզ հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար: Ոստիկանության խնդրանքը հարգելու դեպքում Ձեր և Ձեր գույքի անվտանգությունը հնարավորինս կլինի երաշխավորված»:

Նմանատիպ նյութեր