9474 դիտում
16:23 19-04-2018
Գլենդեյլի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը
Ամերիկյան Գլենդեյլի քաղաքային խորհուրդը կարգադրել է քաղաքապետարանի աշխատակազմին բանակցություններ սկսել Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման համար տարածքի վարձակալության վերջնական պայմանագրի շուրջ, հայտնում է Asbarez-ը։
Տարածքը վարձակալության կտրվի 95 տարով՝ տարեկան 1 դոլարով: Թանգարանը, որը ծառայելու է որպես կրթական ու մշակութային կենտրոն, Կենտրոնական այգում է լինելու: Այնտեղ կանցկացվեն ցուցահանդեսներ, կտեղակայվի կատարողական արվեստի թատրոն, կլինի ցուցադրական խոհանոց, ուսումնական կենտրոն, արխիվ, սրճարան և խանութ։
Ըստ նախագծի՝ Գլենդեյլ քաղաքի Կենտրոնական այգում կառուցվելիք Հայ-ամերիկյան թանգարանը եռահարկ կլինի: Առաջին հարկում տեղակայված կլինի 300-350 հոգու համար նախատեսված դահլիճ, երկրորդ հարկում՝ պատկերասրահ, իսկ երրորդում՝ ուսումնական կենտրոն: Կառույցի բացօթյա տանիքը կօգտագործվի քանդակների ցուցադրության համար: Ենթադրվում է, որ թանգարանը կբացվի 2023թ.:
Նախագծի կազմակերպիչներն ու ղեկավար խորհուրդը, որը բաղկացած է 10 կազմակերպությունից, նվիրաբերել են 1 մլն դոլար և 80 անհատի նվիրատվությունների միջոցով հավաքել 1.8 մլն դոլար:
Այժմ ղեկավար խորհրդի անդամները հույս ունեն հավելյալ 2 մլն դոլար հավաքել մինչև տարեվերջ:
[img]http://st0.shamshyan.com/editor/0644876001524133890956807.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
5174 դիտում
11:57 03-08-2018
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը
Այս բաժնից
709 դիտում
18:48 19-11-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ
538 դիտում
18:40 19-11-2024
Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրենի հետ
724 դիտում
18:16 19-11-2024
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը