211652_close_icon
views-count535 դիտում article-date 18:16 19-11-2024

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը

Նոյեմբերի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը, որի կազմում էին ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ֆինանսների պրակտիկայի, մրցունակության և ներդրումերի բաժնի ղեկավար Սեսիլ Նիանգը և մասնավոր հատվածի ավագ մասնագետ Տուգբա Գուրքանլարին։

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Էդգար Զաքարյանը։

Հանդիպման հիմնական թեմաներն են եղել Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներն ու մասնավոր հատվածի մրցունակության բարձրացումը։

Քննարկվել են համագործակցության առաջնահերթ ուղղությունները, այդ թվում՝ ձեռնարկատիրության ռազմավարության ու ՓՄՁ-ների զարգացման խթանումը, նորարարությունների արդյունավետ կիրառումը, տեխնոլոգիաների ներդրումն ու թվայնացումը։

Նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա իրավիճակը, զարգացման հիմնական ուղղություններն ու կառավարության քայլերը՝ ուղղված մասնավոր հատվածի ընդլայնմանը և արտահանման ռազմավարության մշակմանը։

Երկուստեք բարձր է գնահատվել ձևավորված համագործակցությունը, և կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու համատեղ աշխատանքը տարբեր ուղղություններով։

Նմանատիպ նյութեր