Դիեգո Սիմեոնե. «Արսենալը» շատ փորձառու թիմ է
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Արսենալի» հետ սպասվելիք դիմակայությունը
««Արսենալը» միջազգային ասպարեզում մրցելույթների մեծ պատմություն ունի: Նրանք շատ փորձառու թիմ ունեն, որակյալ խաղացողները շատ են: Իսկ Արսեն Վենգերը մեծ մարզիչ է, որը հիանալի արդյունքների է հասել:
Մեզ սպասվում է ծանր պայքար: Մրցաշարի այս փուլում միշտ այդպես է: Մենք պետք է ցույց տանք պայքարելու մեր ցանկությունն ու հասնենք հաղթանակի: Այս մրցաշրջանում սա ամենակարեւոր պահն է, մենք ցանկանում ենք տիտղոս նվաճել», ասել է Սիմեոնեն: