Պուտինն ու Թրամփը 100%-ով թույլ չեն տա Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև զինված դիմակայություն. Ս. Լավրով
ԱՄՆ-ի և ՌԴ-ի առաջնորդները, ինչպես նաև երկու երկրների ռազմական գերատեսչությունները 100 տոկոսով թույլ չեն տա զինված դիմակայություն։ Այդ մասին Ria Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Դա թույլ չի տա ոչ Պուտինը և ոչ էլ Թրամփը։ Ամեն դեպքում, նրանք առաջնորդներ են, նրանք այս ժողովուրդների առջև խաղաղության ու հանգստության համար պատասխնատվություն են կրում»,-ընդգծել է Լավրովը։
Նշենք, որ վերջերս զինված հակամարտության ռիսկի մասին քննարկումներն ակտիվացել են Սիրիայում տեղի ունեցած իրադարձություննրի ֆոնին, մասնավորապես, այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Դամասկոսին մեղադրեց խաղաղ բնակիչների շրջանում քիմիական զենք կիրառելու մեջ և հարվածներ հասցրեց նրա՝ քիմիական արտադրության 3 օբյեկտներին։