211652_close_icon
views-count24558 դիտում article-date 16:56 20-04-2018

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ նախարարներ են նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ արդարադատության, արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության և մշակույթի նախարարների նշանակելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, Արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակվել է Դավիթ Հարությունյանը, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում՝ Դավիթ Տոնոյանը, Գյուղատնտեսության նախարարի պաշտոնում՝ Իգնատի Առաքելյանը, Մշակույթի նախարարի պաշտոնում՝ Արմեն Ամիրյանը: ՀՀ նախագահը նշանակումները կատարել է հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի:

Նմանատիպ նյութեր