54024 դիտում
22:09 21-04-2018
Փաշինյանը ներկայացրեց Արմեն Սարգսյանի հետ զրույցի մանրամասները. Aravot.am
«Իմ քայլը» նախաձեռնությունը բանակցելու միայն մեկ թեմա ունի՝ Սերժ Սարգսյանի հեռացումը»,- այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Առավոտյան Սերժ Սարգսյանը երկխոսության սեղանի շուրջ նստելու կոչ էր արել։ Ես լրագրողներին ասացի, որ միանձնյա չեմ կարող որոշել, իսկ ժողովուրդն այդ առաջարկի պատասխանը տվել է։ Որ հասանք հրապարակ, տարածվեց Արմեն Սարգսյանի հայտարարությունը, որ պատրաստակամ է հանդիպել։
Ես ասացի, որ ժամը 7-ին պարոն Սարգսյանին սպասում եմ Հանրապետության հրապարակում: Արմեն Սարգսյանն էլ է ասել, որ մտահոգված է իրավիճակով։ Ասացի՝ այստեղ հավաքված ժողովուրդն էլ է մտահոգված եւ գիտեն լուծումը, թե ինչպես փարատել մտահոգությունները։
Պարոն Սարգսյանը ասաց՝ հիմա ի՞նչ, խոսելու-բանակցելու կարիք չկա՞։ Ես ասացի, որ երեկ հանրահավաքում ես արտահայտել եմ դիրքորոշում, որ մենք պատրաստ ենք քննարկել իշխանության հեռացման եւ խաղաղ, եւ անցնցում փոխանցման պայմանները։ Ես այսօր ասացի, որ մեր առաջադրած օրակարգի շուրջ մենք պատրաստ ենք բանակցել»,- հանրահավաքի ժամանակ պատմեց Փաշինյանը։
Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2018/04/21/951602/]Aravot.am[/url]-ում
Նմանատիպ նյութեր
2731 դիտում
12:03 14-04-2021
Փաշինյանը ներկայացրեց պատերազմի ընթացքում Պուտին-Ալիև զրույցի և ՌԴ նախագահի հետ իր հեռախոսազրույցի մանրամասները
2954 դիտում
16:04 27-02-2021
Արքայազն Հարիի եւ Եղիսաբեթ II-ի գաղտնի զրույցի մանրամասները հայտնվել են համացանցում
1264 դիտում
09:31 27-05-2023
Բացահայտվել են Ջոնսոնի և Թրամփի զրույցի մանրամասները Ուկրաինայի վերաբերյալ